Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

24.04.2024

Ամեն տարի ապրիլի 24-ին համայն հայությունը` հայրենիքում և սփյուռքում գլուխ է խոնարհում ցեղասպանությանը զոհ դարձած մեր միլիոնավոր նահատակների հիշատակի առջև:
1915 թվականին Օսմանյան Թուրքիայի կողմից պետականորեն իրագործված և ըստ էության քաղաքակիրթ մարդկության դեմ ուղղված այդ ոճիրը ոչ միայն ժամանակին չկանխվեց, այլև չճանաչվեց ու չդատապարտվեց` այդպիսով հիմք դառնալովհետագայում նոր ցեղասպանությունների կրկնության:
Ցեղասպանության ժխտումը, փաստերը խեղաթյուրելու, իրողությունը մոռացության մատնելու և սեփական պատմության ամոթալի էջերը թաքցնելու Թուրքիայի ջանքերը ոչ միայն չեն նպաստում տարածաշրջանում կայուն խաղաղության ու բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը, այլև անպատժելիության մթնոլորտում հնարավոր են դարձնում նոր հանցագործոթյունների իրագործումն աշխարհում:
Մեզ համար առավել քան ակնհայտ է, որ միայն միջազգային հանրության ջանքերը բավարար չեն կանխելու համար մի ամբողջ ազգի դեմ ուղղված ոճրագործությունը:
Անհրաժեշտ է նաև համախմբել ազգի ողջ ներուժը` Հայաստանը հզորացնելու և բարգավաճ ու ժողովրդավարական արժեքներ դավանող հասարակություն կերտելու համար:
Այսօր՝ ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը խնկարկելու օրը, մենք բարձրանալու ենք Ծիծեռնակաբերդի բարձունք կամ այցելելու ենք այլ հուշարձաններ Հայաստանի տարբեր բնակավայրերում և արտերկրում:
Այս երթը երթն է վերածնված ժողովրդի, որ չի մոռացել, թե ինչ է թողել ետևում, բայց վստահությամբ նայում է առաջ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52