Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբի հանրապետական մրցույթի մարզային փուլը

22.04.2024

Երևանի երաժշտական ընկերությունը ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ 11-րդ անգամ կազմակերպում և Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում անցկացնում է «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական մրցույթը:
11-րդ հոբելյանակ մրցույթը նվիրված էր Հայաստանի երաժշտական ընկերության կազմավորման 65-ամյակին, որի մարզային փուլն անցկացվեց ապրիլի 19-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցում:
Մրցույթին մասնակցում էին մարզի արվեստի և երաժշտական դպրոցների 7 երգչախմբեր՝ Գավառի Հենրիկ Թալալյանի անվան, Սևանի, Մարտունու, Վարդենիսի թիվ 1 և թիվ 2 երաժշտական, ինչպես նաև Նորատուսի և Սարուխանի արվեստի դպրոցների երգչախմբերը:
Ժյուրիի կազմում էին վաստակաշատ մանկավարժ Արգենտինա Պողոսյանը, «Մշակութային աջակցության հիմնադրամի» մեթոդիստ, Նունե Մելիքսեթյանը, Երևանի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջի երգչախմբավարության ամբիոնի վարիչ և Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ու Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ, խմբավար Արտաշես Բաբուխանյանը:
Մարզի տարբեր համայնքներից մասնակից խմբերը լավագույնս հանդես եկան մրցույթի մարզային փուլում և արժանացան ժյուրիի գովեստի խոսքերին: Հաղթող ճանաչվեցին և հանրապետական փուլին մասնակցելու հնարավորություն ստացան Գավառի Հենրիկ Թալալյանի անվան, Սևանի, Վարդենիսի թիվ 1 երաժշտական և Սարուխանի արվեստի դպրոցների երգչախմբերը:
Վերջում երգչախմբերի ղեկավարների համար ժյուրիի անդամներն անցկացրեցին վարպետաց դասեր, պատասխանեցին նրանց հետաքրքրող հարցերին: «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի մրցույթի հանրապետական փուլը տեղի կունենա ապրիլի 28-ին, Երևանում: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52