Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

22.04.2024

Ապրիլի 22-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:
Խորհրդակցության ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին իրենց ոլորտներում նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները, քննարկվեցին ընթացիկ շաբաթվա անելիքները:

Զեկուցվեց մարզի համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքի, ժամկետների և որակների պահպանմանն առնչվող հարցեր:

Օրակարգային հարցերի շարքում էին ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Բնակարանային պայմանների մատչելիության ապահովման պետական աջակցության», «Բուսաբուծության աջակցության» ծրագրերի պատշաճ իրազեկումը, ինչպես նաև «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում Գեղարքունիքի մարզում իրականացվող աշխատանքները:

Խորհրդակցության ընթացքում քննարկվեց նաև սույն թվականի ապրիլի 27-ին կայանալիք «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը, մի շարք այլ հարցեր ևս, որոնց վերաբերյալ մարզպետ Կարեն Սարգսյանը տվեց նոր հանձնարարականներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52