Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը նշանավորվեց նաև Գեղարքունիքի մարզում

18.04.2024

Ապրիլի 18-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ն հռչակել է հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր։
Այդ օրը աշխարհով մեկ տարբեր միջոցառումներ են իրականացվում՝ համաշխարհային ժառագության և պարզապես հուշարձանների այցելություններ, համաժողովներ, հուշարձանների և տեսարժան վայրերի մաքրում, կլոր սեղաններ։
Նման նախաձեռնությամբ հնարավորություն է ընձեռվում մեծացնելու հասարակության տեղեկացվածությունը համաշխարհային ժառանգության բազմազանության, դրա պահպանությանն ու պաշտպանությանն ուղղված ջանքերի վերաբերյալ։
Գեղարքունիքի մարզպետի առաջարկությամբ ապրիլի 18-ին մարզի համայնքներում լայնամաշտաբ միջոցառումներ են իրականացվել հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակներում։ Ամենուրեք լվացվել են հուշարձաններ, մաքրվել պատմամշակութային հուշարձանների տարածքներ։
Աշխատանքներում ներգրավվել են նաև ՀՀ ՆԳՆ մարզային փրկարարական վարչության աշխատակիցներ՝ ներդնելով իրենց տեխնիկական միջոցները։ Կատարված աշխատանքների համար Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը շնորհակալություն է հայտնում մարզային փրկարարական վարչությանը, մարզի համայնքապետարանների, կրթամշակութային հաստատություններին և հուշարձանների պահպանության Գեղարքունիքի մարզային ծառայությանը։


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52