Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

16.04.2024

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Գանձակ բնակավայրում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2023 թվականին կառուցվել է արտաքին լուսավորության ցանց, մանկական խաղահրապարակ և ավտոտրանսպորտային սպասարկման կանգառ։
Սուբվենցիոն 3 ծրագրերի իրականացման համար ներդրվել է 36 միլիոն 738 հազար 971 դրամ, որից 18 միլիոն 753 հազար 886 դրամը ՀՀ կառավարության, 17 միլիոն 985 հազար դրամը Գավառի համայնքապետարանի մասնաբաժինն է։
73․Գանձակի արտաքին լուսավորության ցանցի կառուցման պայմանագրային արժեքը կազմում է 12 միլիոն 829 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի ապրիլից և ավարտվել նույն տարվա հուլիսին։ Ծրագրի իրականացման արդյունքում արտաքին լուսավորության ցանց է կառուցվել Գանձակի Խանզադյան, Անասնապահների, Մուրացան, Խառատներ, Թամանցիներ փողոցներում՝ շուրջ 3500 մետր երկարությամբ։ Տեղադրվել է ԼԵԴ համակարգով աշխատող 131 լուսատու։ Վերոնշյալ փողոցների բնակիչները արտաքին լուսավորության ցանցից օգտվում են առաջին անգամ։
74․Գանձակի մանկական խաղահրապարակի և պուրակի կառուցման պայմանագրային արժեքը կազմում է 17 միլիոն 969 հազար 971 դրամ, որի 45 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի օգոստոսից և կավարտվեն 2024 թվականին։
Խաղահրապարակը և պուրակը կառուցվում են Գանձակի մանկապարտեզի տարածքում։ Ծրագրի իրականացման արդյունքում խաղահրապարակ-պուրակը կկահավորվի մանկական խաղարաններով, զրուցարան-տաղավարներով, կկառուցվի լուսավորության ցանց, ցայտաղբյուր։
75․Գանձակի ավտոտրանսպորտային սպասարկման կանգառի կառուցման պայմանագրային արժեքը կազմում է 5 միլիոն 940 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հուլիս ամսից և ավարտվել նույն տարվա օգոստոսին։
Ծրագրի իրականացման արդյունքում Գավառի պատմամշակութային հուշարձանների պատկերով ու նկարագրով արտացոլված կանգառ է կառուցվել Գեղարքունիք-Գավառ մարզային նշանակության ավտոճանապարհի Գանձակի հատվածում։
Ծրագրի շահառու են հանդիսանում Գանձակի բոլոր բնակիչները։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38