Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորանքի խոսքը Ոստիկանության աշխատողի օրվա առթիվ

16.04.2024


Հայաստանի Հանրապետության Ոստիկանության հարգարժան աշխատողներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Ոստիկանության աշխատողի օրվա առթիվ, մաղթում խաղաղ, անվտանգ ու արդյունավետ ծառայություն։ Անգնահատելի է ոստկանության դերը մեր երկրում օրենքի և օրինականության, հասարակական կարգի պահպանության, քաղաքացիների կյանքի անվտանգության, սեփականության իրավունքի և պետական ունեցվածքի պաշտպանության, հանցավորության դեմ պայքարի գործում։
Ոստիականությունն ավելի քան մեկ դար կազմ ու պատրաստ կանգնած է հայրենի պետականության ու ժողովրդի կողքին՝ թե՛ արտաքին, թե՛ ներքին սպառնալիքների դեպքում։ Մեր ոստիկանության աշխատակիցների անձնուրացության, խիզախության ու հայրենանվիրության օրինակները բազմաթիվ ու բազմազան են, որոնք մեզ հավատ ու վստահություն են ներշնչում ոչ միայն այդ համակարգի, այլ նաև մեր հայրենիքի խաղաղ ու ապահով, ստեղծագործ ընթացքի հանդեպ։
Մեզ մեծ հույսեր են ներշնչում նաև այս ոլորտում վերջին տարիներին սկսված և ընթացքի մեջ գտնվող բարեփոխումները, որոնց շնորհիվ օր օրի նորացվում, կատարելագործվում, վերափոխվում ու նոր բովանդակություն է ձեռք բերում Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգը՝ ավելի ամրապնդելով հայրենի պետականության հիմքերը, բարձրացնելով պետական ու հասարակական կարգի պահպանության հնարավորությունները։
Հաջողություններ եմ մաղթում բոլորիդ ձեր մասնագիտական պատվաբեր, սակայն բարդ ու պատասխանատու աշխատանքում։
Օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ նաև ոստիկանության վետերաններին, ովքեր իրենց ավանդն են ունեցել ոստիկանության համակարգի կայացման ու զարգացման գործում, ջանքեր ներդրել մեր երկրի խաղաղ, անվտանգ ընթացքի համար։
Լավագույն ցանկություններով՝
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյան 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:14:03