Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում կայացավ աշխատանային հերթական խորհրդակցությունը

15.04.2024

Ապրիլի 15-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի մոտ կայացավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը։
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները զեկուցեցին նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին։
Քաղաքաշինության և հողաշինության ոլորտում զեկուցվեց ճանապարհների սպասարկման և սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքի հետ կապված հարցերի մասին։
Ֆինանսական ոլորտում զեկուցվեց համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքների, մարզային ենթակայության բժշկական կենտրոնների գործունեության 2022, 2023 և 2024 թվականների առաջին եռամսյակների հաշվետվությունների համեմատական վերլուծության ներկայացման, համայքնային բյուջեներում առկա ապառքների մարման հետ կապված հարցերի մասին։
Կրթության ոլորտում զեկուցվեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաներին հանրակրթության մեջ ներգրավելու շարժի, մարզի տարածքում «Տարածքային զարգացման հիմնադրամի» և քաղաքաշինության կոմիտեի կողմից կառուցվող, վերանորգվող դպրոցների և երկու մանկապարտեզների վերանորոգման ընթացքի, Երանոսի N 1 և Գավառի N7 միջնակարգ և Գավառ N1 հիմնական դպրոցների վերանորոգման տեխնիկական առաջադրանքների կազմման աշխատանքների, «300դպրոց և 500 մանկապարտեզ» ծրագրով նախատեսված դպրոցների կառուցման նպատակով քանդման ենթակա դպրոցների օգտագործման ենթակա գույքի գույքագրման, Ճամբարակի N 4 միջնակարգ և Վանևանի միջնակարգ դպրոցներում ջեռուցման համակարգերի շինարարության ընթացքի հետ կապված հարցերի մասին։
Առողջապահության և սոցիալական ապահովության ոլորտում զեկուցվեց ԼՂՀ-ից բռնի տեղահանված և ՀՀ Գեղարքունիքի մարզում ապաստանած քաղաքացիներին միջազգային և այլ կազմակերպությունների կողմից տրամադրվող օգնությունների հասցեականության, մարզի 0-ից մինչև 18 տարեկան երեխաների պատվաստման գործընթացի, մարզային ենթակայության առողջապահական հիմնարկների աշխատակիցների 2023 թվականի հարկային պարտավորությունների կատարման, Մարտունու ԲԿ նախկին մասնաշենքի համապատասխան հատվածները պետական գույքի կառավարման կոմիտեին հանձնելու գործընթացի հետ կապված հարցերի մասին։
Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտում զեկուցվեց մարզի համայնքներում «Բնակարանային պայմանների մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի» իրազեկման, համայնքների ղեկավարների և ավագանիների կողմից ընդունված որոշումների իրավաչափության, համայնքներում իրականացվող իրավական և մասնագիտական հսկողության հետ կապված հարցերի մասին։
Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության ոլորտում զեկուցվեց մարզի համայնքներում «Բուսաբուծության աջակցության ծրագրի» և գյուղաջակցության պետական այլ ծրագրերի իրազեկման աշխատանքների հետ կապված հարցերի մասին։
Հողաշինության ոլորտում զեկուցվեց մարզի տարածքում այլ գերատեսչությունների կողմից նախատեսված ծրագրերի իրականացման նպատակով համապատասխան հողահատկացման ապահովման, ենթակառուցվածքների իրավունքի պետական գրանցման առկայության, մարզի համայնքներում քարտեզագրման ընթացքում թույլ տրված սխալների և անհամապատասխանությունների ճշգրտման հետ կապված հարցերի մասին։
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները ստացան նոր հանձնարարականներ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52