Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Թատերական երկամսյակի 7-րդ հյուրը` Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնն էր

14.04.2024

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ մարզում հայտարարաված թատերական երկամսյակի շրջանակներում ապրիլի 14-ին հերթական՝ յութերորդ ներկայացումը բերմադրվեց Գեղարքունիքի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնում։
Այս անգամ մարզի հանդիսատեսը հյուընկալեց ՝ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դերասաններին, որոնց կատարմամբ բեմադրվեց կոլումբիացի վիպագիր, սցենարիստ Գաբրիել Գարսիա Մարկեսի « Երկնագույն շան աչքեր» լիրիկական ֆանտաստիկ ներկայացումը։ Բեմադրության հեղինակ՝ Ռաֆայել Ասատրյան։
Հերթական ներկայացումն այս անգամ դիտելու հնարավորություն ունեցան Գեղարքունիքի մարզի միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներ և դասախոսներ, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Նախաձեռնությանն աջակցել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։
Ներկայացման սյուժեն՝ երազում պատահած զույգի մասին է, ովքեր զրկված են միմյանց հետ ֆիզիկական շփումից՝ նրանց հպումը կնշանակեր երազային սիրո ավարտ։ Երազն իրականություն դարձնելու համար փորձում են գտնել միմյանց, սակայն արթնանալիս մոռանում են իրար։ Կյանքում իրար ճանաչելու համար նրանք հորինում են այնպիսի մի արտահայտություն, որն իրական կյանքում գոյություն չունի՝ երկնագույն շան աչքեր։ Երազն իրականություն դարձնելու անհագ ցանկությունը հանդիսանում է անրջային հանդիպման ավարտի պատճառ՝ նրանց հպումով վերջակետվում է երազային սերը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38