Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը կատարեց քաղաքացիների հերթական ընդունելություն

10.04.2024

Ապրիլի 10-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի վարչական շենքում կատարեց քաղաքացիների ընդունելություն։
Ընդունելությանը ցուցակագրված քաղաքացիները մարզպետին դիմեցին ՀՀ քաղաքացիություն ստանալու, միջհամայնքային նշանակության ճանապարհների կահավորման, գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրից օգտվելու և այդ նպատակով հողի վարձակալության, հողի սեփականության իրավունքի ճանաչման, աշխատանքի տեղավորման, ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկվելու, դրամական օգնության, բուժման այլ խնդիրներով։
Բոլոր քաղաքացիների դիմումները վերցվեցին հաշվառման, որոնց պատասխանները կտրվեն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում։
Ընդունելությանը ներկայացած, Գավառ համայնքի բնակիչ Ռազմիկ Մելոյանը Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին նվիրեց իր հեղինակած՝ «Իմ հայրենի եզերքը» գիրքը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52