Նորություններ
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ
09.04.2024
«Կայուն և ներառական աճ Հայաստանի լեռնային բնակավայրերում» (SIGMA) ծրագրի նպատակն է նվազեցնել աղքատությունը Հայաստանի լեռնային բնակավայրերում:
Այն նոր հնարավորություններ է ստեղծում Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի ֆերմերների, ագրոբիզնեսների ու փոքր զբոսաշրջային ձեռնարկությունների համար։
Ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (#SDC) կողմից և իրականացվում է @DAI Global միջազգային ընկերության և իր հայաստանյան մասնաճյուղի կողմից «ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի»-ի հետ համատեղ:
Գեղարքունիքի մարզում այս պահին նախնական հավանության արժանացած ծրագրերից է սերմերի զտման կայանի հիմնումը՝ Վարդենիսում: