Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայտնի են ֆուտզալի Գեղարքունիքի մարզային առաջնության կիսաեզրափակիչ փուլի մասնակիցները

09.04.2024

Ապրիլի 9-ին` Բ ենթախմբի վերջին տուրում կայացավ երկու հանդիպում։
Առաջին խաղում ՀՀ ՆԳ նախարարության ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության թիմը հաղթեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի թիմին, իսկ երկրորդ խաղում ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի թիմը հաղթեց Գավառի համայնքապետարանի թիմին։
Այս հանդիպումների արդյունքում ենթախմբում 1-ին տեղը գրավեց ՀՀ ՆԳ նախարարության ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության թիմը, իսկ 2-րդ տեղ՝ ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի թիմը, որոնք էլ անցան առաջնության կիսաեզրափակիչ փուլ։
Կիսաեզրափակիչ փուլի առաջին հանդիպումը կանցկացվի Ա ենթախմբում 1-ին տեղը գրաված Մարտունու համայնքապետարանի և Բ ենթախմբի 2-րդ տեղը գրաված ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի թիմերի միջև։
Հաջորդ հանդիպումը կանցկացվի Բ ենթախմբում 1-ին տեղը գրաված ՀՀ ՆԳ նախարարության ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Ա ենթախմբի 2-րդ տեղը գրաված ՀՀ ՆԳՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության թիմերի միջև։
Այս հանդիպումների հաղթող թիմերը կպայքարեն առաջնության հաղթողի կոչումը նվաճելու համար։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38