Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

08.04.2024

Ապրիլի 8-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը։
Զեկուցվող հարցերն ընդգրկում էին քաղաքաշինության, հողաշինության, կրթության, մշակույթի, ֆինանսական, առողջապահության և սոցիալական, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության ոլորտները։
Քաղաքաշինության և հողաշինության ոլորտում զեկուցվեց մարզում այլ գերատեսչությունների կողմից իրականացվող ծրագրերի ընթացքի, որակի և ժամկետների մասին:
Ֆինանսական ոլորտում զեկուցվեց համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման, մարզի համայնքների կողմից 2024 թվականի ընթացքում ապառքների գանձման նպատակով ուղարկված ծանուցումների և ԴԱՀԿ ներկայացված գործերի վերաբերյալ:
Կրթության և մշակույթի ոլորտում զեկուցվեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մանկավարժներին և դաստիարակներին մասնագիտական աշխատանքում ներգրավելու, դպրոցահասակ երեխաների տեղաշարժի, «300 դպրոց և 500 մանկապարտեզ» ծրագրում չընդգրկված դպրոցներին էլեկտրոնային գրատախտակ և համակարգիչներ հատկացնելու, ինչպես նաև մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ հայտարարված «Թատերական երկամսյակի» ընթացքի մասին։
Առողջապահության և սոցիալական ապահովության ոլորտում զեկուցվեց ԼՂՀ-ից բռնի տեղահանված ընտանիքներին մարզի տարածքում միջազգային և այլ կազմակերպությունների կողմից իրականացվող օգնությունների տրամադրման հասցեականության, նրանց կողմից բարձրացված խնդիրների կարգավորման, մարզի համայնքներում շահառուների շրջանում «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թվականների ծրագրի» իրազեկման մասին։
Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտում զեկուցվեց միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առևտուր իրականացնելու նպատակով առանց թույլտվության տեղադրված ժամանակավոր տաղավարները հեռացնելու, ավտոմայրուղիների հարակից հատվածներում առկա աղբավայրերը փակելու և դրանց շրջակա միջավայրերը սանիտարական վիճակի բերելու, համայնքների ղեկավարների և ավագանիների կողմից ընդունված որոշումների իրավաչափության ուսումնասիրման հետ կապված հարցերի մասին։
Զեկուցումներից հետո Կարեն Սարգսյանը հանձնարարեց՝ առաջիկայում նախապատրաստվել մարզխորհրդի նիստին՝ օրակարգում ընդգրկելով կենսագործունեության բոլոր ոլորտներին առնչվող հարցեր:
Հանձնարարվեց նաև հաշվետվություն ներկայացնել մարզի առողջապահական հաստատությունների գործունեության 2024 թվականի առաջին եռամսյակի արդյունքների մասին, համեմատական տանելով վերջին տարիների նույն ժամանակահատվածի ցուցանիշների հետ։
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները ստացան նաև այլ հանձնարարականներ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38