Նորություններ
Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլը պարային ներկայացմամբ եղավ Գավառ համայնքում
05.04.2024
Հայ մեծանուն գրող և բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 155 ամյա հոբելյանի կապակցությամբ Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլը ներկայացնում է «Թումանյանի աշխարհը» պարային ներկայացումը մեծ բանաստեղծի ստեղծագործությունների մոտիվներով:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ «Հորովել» անսամբլը և «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը իրականացնում են «Թումանյանի աշխարհը» պարային ներկայացման հյուրախաղերը Հայաստանի մի շարք համայնքներում։
Հյուրախաղերի ցանկում ներառված էր նաև Գավառ համայնքը, որտեղ, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի աջակցությամբ, «Թումանյանի աշխարհը» պարային ներկայացումը ցուցադրվեց ապրիլի 5-ին, Գեղարքունիքի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում:
Անսամբլի տնօրեն և գեղարվեստական ղեկավար` Արմեն Ներսիսյան, երաժշտական մասի ղեկավար` ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Էլմիրա Կռոյան, գլխավոր բալետմայստեր` Արայիկ Գևորգյան։
Համերգին մասնակցելու համար Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից հրավիրվել էին Գեղարքունիքի մարզային ենթակայության հանրակրթական դպրոցների ուսուցիչներ և ավագ տարիքի դպրոցականներ։