Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում մեկնարկել են «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի համայնքային փուլի մրցումները

03.04.2024

2024 թվականի ապրիլի 3-ից Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի և Սևան համայնքներում մեկնարկել են «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի համայնքային փուլի մրցումները։
Այդ օրը պայքարի մեջ են մտել 1-ին տարիքային խմբի՝ 5-9-րդ դասարանների աշակերտներից կազմված դպրոցական հավաքական թիմերը։ Յուրաքանչյուր թիմի կազմում ընդգրկված են 2 տղա և 2 աղջիկ։
Գավառ, Մարտունի, Սևան համայնքներում 2-րդ տարիքային խմբի՝ 10-12-րդ դասարանների աշակերտներից կազմված դպրոցական հավաքական թիմերի մրցումները կանցկացվեն ապրիլի 4-ին։
Ճամբարակ համայնքում մրցումները կանցկացվեն ապրիլի 6-ին և 7-ին, իսկ Վարդենիս համայնքում՝ ապրիլի 9-ին և 10-ին։
Համայնքային փուլերում յուրաքանչյուր տարիքային խմբում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցական թիմերը ապրիլի 17-ին և 18-ին կմասնակցեն մրցաշարի մարզային փուլի մրցումներին։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52