Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանրակրթության պետական չափորոշչի պահանջով պայմանավորված՝ մարզից հաղթող են ճանաչվել հինգ անվանակարգերում

03.04.2024

2023-2024 ուսումնական տարում Հայաստանի Հանրապետության բոլոր դպրոցների 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում ներդրված Հանրակրթության պետական չափորոշիչով նախատեսվում է դասավանդողների կրթության գործընթացի վերանայում մի շարք ուղղություններով՝ սկսած ուսումնական պլանի կազմումից մինչև նախագծային աշխատանքների իրականացումը և պարտադիր խմբակների գործարկումը:
Այն ենթադրում էր նաև դասավանդման մեթոդաբանության էական վերանայում՝ ուշադրության առանցքում պահելով սովորողների կարողունակությունների ձևավորումը, ամուր միջառարկայական կապերի ապահովումը, ինքնուրույն հետազոտական և ստեղծագործական գործունեության խթանումը՝ նպաստելով հաստատություններում մասնակցայնության, համագործակցության և կրթության որակի արդյունավետության բարձրացմանը:
2024 թվականից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մշակվել է հանրակրթության պետական չափորոշչի ներդրման լավագույն փորձառության խրախուսմանն ուղղված նոր նախաձեռնություն, համաձայն որի, նախատեսվում է կրթության գործընթացի վերանայում՝ մի շարք ուղղություններում, սկսած ուսումնական պլանի կազմումից մինչև նախագծային աշխատանքների իրականացումը և պարտադիր խմբակների գործարկումը։
Այն ենթադրում է նաև դասավանդման մեթոդաբանության վերանայում, միջառարկայական կապի ապահովում, ինքնուրույն հետազոտական և ստեղծագործական գործունեության խթանում։
Հաշվի առնելով չափորոշչի ներդրմամբ պայմանավորված աշխատանքների հիմնական ուղղություները՝ սահմանվել է լավագույն փորձի խրախուսման 10 անվանակարգ։
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ամփոփելով 2024 թվականի առաջին եռամսյակում Գեղարքունիքի մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատություններից մասնակցություն ցուցաբերած մանկավարժների կողմից ներկայացված լավագույն փորձառությունը և գնահատելով նրանց կարողությունները՝ «Լավագույն տնօրեն» անվանակարգում լավագույն է ճանաչել Զոլաքարի Ալվարդ Վարդանյանի անվան N2 միջնակարգ դպրոցի տնօրեն Կարեն Մելիքյանին, «Տնօրենի տեղակալի պաշտոն զբաղեցնող լավագույն տեղակալ» անվանակարգում լավագույն է ճանաչել Գավառի Սուրեն Քոչարյանցի անվան N1 հիմնական դպրոցի տնօրենի տեղակալ Գոհար Շահինյանը, «Բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա(ԲՏՃՄ)» բնագավառի լավագույն ուսուցիչ է ճանաչել Զոլաքարի Ալվարդ Վարդանյանի անվան N2 միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Նունե Օսեյանին և նույն դպրոցի շախմատ առարկայի ուսուցչուհի Զարուհի Նալբանդյանին, «Հասարակություն, հասարակական գիտություններ» անվանակարգում լավագույն ուսուցիչ է ճանաչել Լիճքի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի պատմություն առարկայի ուսուցչուհի Անահիտ Ավագյանին։
ՀՀ Գեղարքունիքի մարզպետի համապատասխան որոշմամբ Գեղարքունիքի մարզային ենթակայության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններից կշարունակվեն յուրաքանչյուր ամիս ընտրվել լավագույն աշխատողներ, որոնց անվանացանկը կներկայացվի Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52