Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

01.04.2024

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վաղաշեն բնակավայրում ՀՀ կառավարության կողմից 2022 և 2023 թվականներին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվել է խմելու և ոռոգման ջրատարներ, լուսավորության արտաքին ցանց, հիմնանորոգվել 3-րդ, 19-րդ փողոցները և 2-րդ փողոցից 3-րդ փողոց տանող հատվածը։
Վաղաշենում սուբվենցիոն 4 ծրագրերի իրականացման նպատակով ներդրվել է 260 միլիոն 624 հազար դրամ, որից 152 միլիոն 34 հազար դրամը ՀՀ կառավարության, 108 միլիոն 589 հազար դրամը Մարտունու համայնքապետարանի մասնաբաժինն է։
 Վաղաշենի փողոցների ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 144 միլիոն 515 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրի իրականացման արդյունքում ասֆալտապատմամբ հիմնանորոգվել են Վաղաշեն գյուղի 3-րդ, 19-րդ փողոցները և 2-րդ փողոցից 3-րդ փողոց տանող ճանապարհի մի հատվածը՝ 1212 գծամետր երկարությամբ և 9242 քառակուսի մետր մակերեսով։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հուլիսից և ավարտվել նույն տարվա ընթացքում։
 Վաղաշենի ներհամայնքային ոռոգման առուների կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 57 միլիոն 480 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրի իրականացման արդյունքում Վաղաշենի 3-րդ և 19-րդ փողոցներում կառուցվել է ոռոգման ջրատար ցանց՝ 1800 մետր երկարությամբ, երկաթբետոնյա կիսախողովակներով։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի վերջերից և ավարտվել նույն տարվա հոկտեմբերին։
Ծրագրի իրականացման շնորհիվ 2024 թվականի ոռոգման շրջանի մեկնարկից Վաղաշենի հարյուրավոր տնտեսությունների ոռոգման ջուրը կմատակարարվի անկորուստ ու ժամանակին։
 Վաղաշենի խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 43 միլիոն 629 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ Կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրի իրականացման արդյունքում Վաղաշենի տարբեր թաղամասերի 26 հատվածներում խմելու ջրատարի ներքին ցանց է կառուցվել 6 կիլոմետր ընդհանուր երկարությամբ, ինչի շնորհիվ շուրջօրյա ջրամատակարարմամբ են ապահովվել Վաղաշեն գյուղի շուրջ 800 տնտեսություն։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականին և ավարտվել նույն տարվա հուլիսին։
 Վաղաշենի արտաքին լուսավորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 15 միլիոն դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ծրագրի իրականացման արդյունքում արտաքին լուսավորության ցանց է կառուցվել 3-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ փողոցներում, 2-րդ փողոցը 3-րդ փողոցին միացնող հատվածում, 1-ին խճուղու 4-րդ նրբանցքում՝ 3682 մետր ընդհանուր երկարությամբ։
Տեղադրվել է ԼԵԴ համակարգով աշխատող 110 լուսատու։
 2023 թվականի դեկտեմբերից Վաղաշենում մեկնարկել է ոռոգման ջրատարի ներքին ցանցի կառուցումը 1-ին խճուղու 2-րդ և 2-րդ փողոցներում, 130 միլիոն 472 դրամ պայմանագրային արժեքով։
Շինարարական աշխատանքները տեղափոխվել են և կիրականաղցվեն 2024 թվականի ընթացքում։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-04 17:53:59