Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մասնակցեց Սուրբ Զատկի տոնին նվիրված պատարագին

30.03.2024

Մարտի 30-ին Գեղարքունյաց թեմի Գավառի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում մարզպետ Կարեն Սարգսյանը մասնակցեց Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին նվիրված Ճրագալույցի Սուրբ պատարագին, որը մատուցվեց Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ, Հոգեշնորհ Տեր Պարթև վարդապետ Բարսեղյանի հանդիսապետությամբ և ձեռամբ Գավառի տարածքի հոգևոր հովիվ Տեր Նշան քահանա Սարգսյանի։
Տոնի առթիվ մարզպետի շնորհավորանքը
«Սիրելի Հայրենակիցներ,
Շնորհավորում եմ մեզ բոլորիս Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առթիվ և մաղթում, որ հարության լույսը ջերմությամբ ու սիրով լցնի Ձեր ընտանիքներն ու սրտերը։
Հիանալի առիթ է մեր կյանքը նորովի արժևորելու և մաքուր էջից սկսելու համար` մեր կյանքում ունենալով Ամենակարող Տիրոջ օրհնությունը։
Քրիստոս Հարյավ ի Մեռելոց։
Օրհնյալ Է Հարությունը Քրիստոսի։
Մեզ և Ձեզ Մեծ Ավետիս»: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52