Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում հայտարարված թատերական երկամսյակի շրջանակներում բեմադրված հերթական ներկայացումը մարզի կրտսեր տարիքի հանդիսատեսի համար էր

30.03.2024

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Գեղարքունիքի մարզում հայտարարված թատերական երկամսյակի շրջանակներում մարտի 30-ին Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնը հյուրընկալեց Արտաշատի՝ Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասաններին։
Վերջիններս բեմադրեցին Հովհաննես Թումանյանի «Բարեկենդանը» հեքիաթը։

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից ներկայացումը դիտելու հնարավորությունն այս անգամ տրվել էր փոքրերին,որոնց, ներկայացումը դիտելուց հետո, հնարավորություն տրվեց, մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մասնագետների ուղեկցությամբ այցելել նաև Գեղարքունիքի երկրագիտական թանգարան։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52