Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Առողջապահության փոխնախարարները հանդիպում ունեցան Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում

29.03.2024

Մարտի 29-ին աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզ ժամանեցին ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալներ Լենա Նանուշյանը և Լևոն Հակոբյանը։
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում հրավիրված խորհրդակցությանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզի առողջապահական հաստատությունների բոլոր տնօրենները և «ՀՎԿ ազգային կենտրոն» ՊՈԱԿ «Գեղարքունիք» մասնաճյուղի ներկայացուցիչները։
Բացելով խորհրդակցությունը՝ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը նախ շնորհավորեց Լևոն Հակոբյանին՝ ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և նշեց, որ առողջապահական խնդիրներին վերաբերող հարցերը, որոնք ընդգրկված են հանդիպման օրակարգում, պահանջում են համագործակցված ու հետևողական աշխատանք նախարարության, մարզպետի աշխատակազմի և բուժհիմնարկների միջև։
Գեղարքունիքի մարզում համաճարակային հիվանդությունների դեմ իրականացվող պատվաստումների ընդհանուր պատկերը ներկայացրին «Իմունականխարգելման ազգային ծրագրի» ղեկավար, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը։
ՀՀ Առողջապահության փոխնախարարները բուժհիմնարկների տնօրենների կողմից բարձրացված հարցերի շուրջ տվեցին անհրաժեշտ պարզաբանումներ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52