Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քաղաքացիների հերթական ընդունելություն՝ Ճամբարակ համայնքում

27.03.2024

Մարտի 27-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Ճամբարակի համայնքապետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն։
Ընդունելությանը մասնակցեցին նաև Գեղարքունիքի մարզպետի և Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմերի ներկայացուցիչներ, «Ճամբարակի առողջության կենտրոն» ՓԲԸ տնօրեն Արմեն Մելքումյանը։
33 քաղաքացի մարզպետ Կարեն Սարգսյանին դիմեցին դրամական օգնության, աշխատանքի տեղավորման, բուժման, հրդեհված կամ վթարված բնակարանների վերանորոգման, այլ խնդիրներով։
Բոլոր դիմումները վերցվեցին հաշվառման, որոնց պատասխանները կտրվեն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52