Նորություններ
Մեկնարկեց ֆուտզալի Գեղարքունիքի մարզային առաջնությունը
27.03.2024
Մարտի 26-ին մեկնարկեց ֆուտզալի Գեղարքունիքի մարզային առաջնությունը, որին հայտավորվել են Վարդենիսի, Մարտունու, Գավառի համայնքապետարանների, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն, ՆԳՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության, Գեղարքունիքի մարզի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի, 2-րդ բանակային կորպուսի և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի թիմերը։
Վիճակահանությամբ թիմերը բաժանվել են 2 խմբի:
Ա ենթախմբում հանդես կգան Վարդենիսի համայնքապետարանի, Մարտունու համայնքապետարանի, մարզային փրկարարական վարչության և Գեղարքունիքի մարզի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիմերը:
Բ ենթախմբում հայտնվել են Գավառի համայնքապետարանի, 2-րդ բանակային կորպուսի, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի թիմերը:
Առաջնությունն անցկացվելու է Գավառի Գրիշա Վահանի Ափրոյանի անվան մարզադպրոցում:
Առաջինը միմյանց հետ հանդիպեցին Մարտունու համայնքապետարանի և Գեղարքունիքի մարզի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիմերը:
Օրվա 2-րդ խաղում հանդիպեցին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության և Վարդենիսի համայնքապետարանի թիմերը:
Հաջորդ խաղերը տեղի կունենան մարտի 28-ին: