Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

26.03.2024

Մարտի 26-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի հետ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը։
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները զեկուցեցին 2024 թվականի սուբվենցիոն հայտերի ներկայացման վերջնաժամկետների, 2025 թվականի զարգացման ծրագրերի իրականացման նպատակով նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար համայնքների ֆոնդային բյուջեներում համապատասխան գումարներ նախատեսելու, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության աջակցության ծրագրերի տրամադրման ընթացքի, պետության կողմից գյուղատնտեսության ոլորտում իրականացվող աջակցության ծրագրերի իրազեկման, մարզի տարածքում ճանապարհների մաքրման և ավտոճանապարհների ձմեռային սպասարկման ընթացիկ վիճակի հետ կապված հարցերի մասին։
Քննարկվեցին նաև այլ բնույթի հարցեր, որոնց շարքում Կարեն Սարգսյանն առավել կարևորեց մարզի համայնքների կողմից 2024 թվականի ընթացքում ապառքների գանձման նպատակով ուղարկված ծանուցումների և ԴԱՀԿ ներկայացված գործերի հետ կապված հարցը։
«Մեր կողմից կատարված ուսմնասիրությունները ցույց են տալիս, որ համայնքներում տարիների ընթացքում կուտակված հսկայական ապառքներ են մնացել, որոնք ենթակա են պարտադիր գանձման։ Իսկ համայնքապետարաններն այս ուղղությամբ պետք է մինչև վերջ հետևողական աշխատանքներ տանեն, որպեսզի հավաքագրված միջոցները կարողանան ուղղել սոցիալ-տնտեսական նոր ծրագրերի իրականացմանը, կուտակված բազմաբնույթ հիմնախնդիրների կարգավորմանը։ Դրա համար հարկավոր է մեր կողմից մշտական ու համագործակցված աշխատանք տանել համայնքապետարանների հետ ու ապահովել ցանկալի արդյունքներ»,-հանձնարարեց մարզպետ Կարեն Սարգսյանը։
Խորհրդակցության ավարտին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները ստացան նոր հանձնարարականներ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52