Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

25.03.2024


Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրում ավարտական փուլում է գտնվում Խելացի ոռոգման համակարգի կառուցման ծրագիրը, որն իրականացվել է ՀՀ կառավարության, Ճամբարակի համայնքապետարանի, «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ»-ի եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից տրամադրված միջոցներով։
5️⃣6️⃣ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 85 միլիոն 123 հազար 711 դրամ, որից 12 միլիոն դրամը հատկացրել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը, 59 միլիոն դրամը՝ ՀՀ կառավարությունը եւ 13 միլիոն 537 հազար 113 դրամը՝ Ճամբարակի համայնքապետարանը:
«Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը» 2022 թվականին համաշխարհային բանկի կողմից տրամադրված 4,7 միլիոն դրամ ֆինանսավորմամբ, «Սոցիալական ներդրումների և տարածքային զարգացման ծրագրի» շրջանակներում Շողակաթ գյուղում իրականացրել է 15 կիլովատտ ժամ հզորության արևային ֆոտովոլտային կայանի տեղադրում։
Ծրագրի իրականացման արդյունքում կառուցվել է 30 հազար խորանարդ մետր տարողությամբ ջրավազան, 15 կիլովատտ/ժամ հզորության արեւային կայան, 45 լիտր վայրկյան հզորության խորքային հոր եւ 4142 գծամետր ոռոգման համակարգ։
Խելացի ոռոգման համակարգի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի նոյեմբերից և 2024 թվականի մարտ ամսի դրությամբ գտնվում են ավարտական փուլում։
Հիմնովին ավարտված են արևային կայանի, խորքային հորի, ջրավազանի, ոռոգման արտաքին ու ներքին ցանցերի կառուցման աշխատանքները։ Մնում է տեղադրել միայն Խելացի էլեկտրոնային կառավարման համակարգը, որից հետո ոռոգման ողջ համակարգը կհանձնվի շահագործման։
Ծրագրի իրականացման շնորհիվ Շողակաթում ոռոգելի հողատեսքերը կավելանան 315 հեկտարով։
Նախատեսում է ոռոգելի դարձած տարածքներում մշակել հիմնականում բարձրարժեք մշակաբույսեր, ստեղծել ինտենսիվ այգիներ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52