Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում հայտարարված թատերական երկամսյակի շրջանակներում շարունակվում են բեմադրվել տարբեր ներկայացումներ

24.03.2024

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Գեղարքունիքի մարզում հայտարարված թատերական երկամսյակի շրջանակներում մարզի հանդիսատեսի առջև շարունակում են հանդես գալ տարբեր թատրոնների դերասաններ` իրենց բեմականացումներով։
Եվ քանի որ երկամսյակը համընկնում է կանանց տոներին ուղղված ժամանակահատվածի հետ, ուստի Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից ներկայացումները դիտելու հնարավորությունը տրվում է հիմնականում կանանց։
Հերթական ներկայացումը հանդիսատեսը դիտելու հնարավորություն ունեցավ մարտի 24-ին՝ դարձյալ Գավառի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի դահլիճում։
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից հրավիրված էին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, մարզի համայնքապետարանների, ուժային կառույցների, մշակութային, առողջապահական հիմնարկների կին աշխատակիցներ։
Հանդիպմանը ներկա էր Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Պարթև վարդապետ Բարսեղյանը, Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, այլ կազմակերպությունների ղեկավարներ և աշխատակիցներ։
Մինչև ներկայացման մեկնարկը՝ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Պարթև վարդապետ Բարսեղյանը շնորհավորեցին հանդիպման մասնակիցներին՝ Ծաղկազարդի և կանանց մեկամսյակի առթիվ, կարևորելով նրանց դերը հայ ընտանիքում, երկրի կառուցման ու շենացման, ազգապահպանման ծանրագույն և պատվաբեր գործում` առանձնակի երախտագիտություն հայտնելով հայրենիքի ազատության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների մայրերին, տիկնանց, քույրերին ու դուստրերին, Արցախ աշխարհից բռնի տեղահանված կանանց, միաժամանակ բարձր գնահատելով այն կին զինծառայողների դերը, ովքեր այս պահին արիաբար պաշտպանում են մեր հայրենիքի սահմանները։
Այնուհետև Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանների կողմից բեմադրվեց ֆրանսահայ գրող Վահե Քաչայի «Գիշատիչների խնջույքը» ներկայացումը, որի հիմքում ընկած է պարզունակ մի պատմություն, ինչը խորանալով բացահայտում է մարդկային տեսակը, վեր է հանում մարդու մեջ ապրող գիշատչի բնազդը, ստիպում է ապրելու իրավունքը նվաճել ցանկացած եղանակով՝ նույնիսկ մեկը մյուսին խժռելու ճանապարհով: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52