Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանն ընդունեց Եվրոպական կրթական հիմնադրամի ներկայացուցիչներին

22.03.2024

Մարտի 22-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանն ընդունեց Եվրոպական կրթության հիմնադրամի կրթական ոլորտի ավագ տնտեսագետ Մարի Դոռլիանին և կրթության ծրագրի ղեկավար Թիմո Կուսելային։
Հանդիպմանը մասնակցեցին նաև ԿԳՄՍ նախարարության և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ։
Հանդիպման հիմնական թեման վերաբերում էր Գեղարքունիքի մարզի կրթական համակարգում առկա իրավիճակին, հիմնախնդիրներին, առաջնահերթ անելիքներին, համագործակցային հետազոտությանը և ձեռնարկվող քայլերին, նոր ծրագրերի իրականացման համար համապատասխան կարիքների գնահատմանը։
Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը և մարզպետի աշխատակազմի ԿԳՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը, պատասխանելով հյուրերին հետաքրքրող հարցերին, ներկայացրին մարզում հանրակրթության ոլորտում առկա ձեռքբերումները և հիմնախնդիրները, առանձհատակությունները, ընթացքի մեջ գտնվող կամ առաջիկայում նախատեսված դպրոցաշինական ծրագրերը, նախադպրոցական, ինչպես նաև ներառական կրթության, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների զբաղվածության և նախադպրոցական ու դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ներգրավելու ընդհանուր պատկերը, ուսուցիչների ատեստավորման, նրանց աշխատանի ընդունելու կարգի, այլ գերատեսչությունների հետ հանագործակցության ծավալման և բազմաթիվ այլ հարցերի մասին։
Մարի Դոռլիան և Թիմո Կուսելան նշեցին, որ կրթական ոլորտում համատեղ ծրագրեր կազմելու և իրականացնելու նպատակով իրենք Գեղարքունիքի մարզում նախ կիրականացնեն լայնածավալ հետազոտություն, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ վեր կհանեն ու կգույքագրեն բոլոր խնդիրները, ապա կիրականացնեն հաջորդ անհրաժեշտ քայլերը։
Հանդիպումից հետո Եվրոպական կրթական հիմնադրամի ներկայացուցիչները Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելեցին մարզի հանրակրթական հաստատություններ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52