Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանն ընդունեց Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին

21.03.2024

Մարտի 21-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանն ընդունեց Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին և փոխդեսպան, զարգացման համագործակցության ղեկավար Կլաս Վալդենստրյոմին։
Հանդիպմանը մասնակցեցին նաև Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը, մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը։
Վահան Զարոյանը ողջունեց հյուրերին և շնորհակալություն հայտնեց Շվեդիայի կառավարությանը՝ Գեղարքունիքի մարզում համագործակցային ծրագրերի և դիտորդական առաքելության իրականացման համար։
Պատրիկ Սվենսոնը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, հետաքրքրվեց Գեղարքունիքի մարզում իրականացվող զարգացման ծրագրերով, տնտեսական ձեռքբերումներով, հեռանկարային ու առաջնահերթ նշանակություն ունեցող ոլորտներով, բնակչության զբաղվածությամբ և այլ հարցերով։
Գեղարքունիքի մարզպետի տեղակալը, պատասխանելով դեսպանին հետաքրքրող հարցերին, միաժամանակ ներկայացրեց մարզի տնտեսական, զբոսաշրջային գրավչությունները և այն ոլորտները, որոնց ուղղությամբ Գեղարքունիքի մարզը կարող է համագործակցություն ծավալել Շվեդիայի կառավարության հետ։
Փոխդեսպան Կլաս Վալդենստրյոմն իր հերթին հավաստեց, որ վերջին տարիներին իրենք Հայաստանի հետ համագործակցության աճ են արձանարգրում ինչպես տնտեսական զարգացման, այնպես էլ հումանիտար աջակցության ոլորտներում։ Նա միաժամանակ հույս հայտնեց, որ առաջիկայում այդ ծրագրերի շրջանակը կընդլայնվի կողմերի փոխըմբռնման ու համագործակցության խորացման պայմաններում։
Հանդիպման ավարտին մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, դեսպանին փոխանցելով Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի ողջույնը, նշեց, որ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը պատրաստ է Հայաստանում Շվեդիայի դեսպանատան հետ համագործակցության հետագա զարգացմանն ու խորացմանը, նոր նախաձեռնությունների, ծրագրերի կազմմանն ու իրականացմանը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-09 13:16:31