Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետի հանձնարարությամբ մարզում կազմակերպվում են հանդիպումներ՝ «Բուսաբուծության աջակցության ծրագրի» իրազեկման նպատակով

21.03.2024

ՀՀ կառավարության 2024 թվականի մարտի 14-ի հերթական նիստում որոշում կայացվեց պետական աջակցության ծրագրերի շրջանակներում հաստատել «Բուսաբուծության աջակցության ծրագիրը», որը կխթանի գարնանացան հացահատիկային (գարնանացան ցորեն, գարնանացան գարի, եգիպտացորեն, վարսակ, հաճար), հատիկաընդեղեն (ոլոռ, լոբի, ոսպ, սիսեռ) մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) հավաստագրված սերմերով մշակության իրականացմանը, մարզերում ցանքատարածությունների ավելացմանը։
Ծրագրով նախատեսվում է փոխհատուցել մինչև 100 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի վրա՝ հացահատիկային (գարնանացան ցորեն, գարնանացան գարի, եգիպտացորեն, վարսակ, հաճար), հատիկաընդեղեն (ոլոռ, լոբի, ոսպ, սիսեռ) մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) մշակության մեկ հեկտարի հաշվով կատարվող հիմնական աշխատանքների (վարի, ցանքի, բերքահավաքի) և սերմի արժեքի համար նախատեսված ծախսերի 50 %-ը։
Փոխհատուցումը կտրամադրվի հետևյալ սահմանաչափերով՝
• հացահատիկային մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 70 000 ՀՀ դրամ, իսկ եգիպտացորենի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 85 000 ՀՀ դրամ,
• հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 100 000 ՀՀ դրամ,
• բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) 1 հեկտար մակերեսի մշակության հաշվով՝ 110 000 ՀՀ դրամ։
Ծրագրին մասնակցելու նպատակով մինչև ցանքն անհրաժեշտ է դիմել համայնքի կամ բնակավայրի ղեկավարին։

Նշված ծրագրի հանրային իրազեկման նպատակով Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հանձնարարաության Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության աշխատակիցները հանդիպումներ են կազմակերպում մարզի համայնքապետարաններում և բնակավայրերում, որի ընթացքում գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչներին, ֆերմերներին իրազեկում են պետական աջակցությամբ բուսաբուծության ոլորտում նախատեսվող ծրագրի բովանդակության, դրանից օգտվելու հնարավորությունների վերաբերյալ, պատասխանում նրանց հետաքրքրող հարցերին։
Առաջին հանդիպումը կազմակերպվեց մարտի 20-ին՝ Վարդենիս համայնքում։ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղ և ՇՄՊ վարչության աշխատակիցները պարզաբանումներ տվեցին նաև գյուղատնտեսության և բուսաբուծության ոլորտում ներկաներին հետաքրքրող այլ հարցերի վերաբերյալ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52