Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

20.03.2024

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Սարուխան բնակավայրում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2023 թվականին կառուցվել է արտաքին լուսավորության ցանց, մանկական խաղահրապարակ և ավտոտրանսպորտային սպասարկման կանգառ։
Սուբվենցիոն 3 ծրագրերի իրականացման համար ներդրվել է 62 միլիոն 526 հազար 126 դրամ, որից 33 միլիոն 742 հազար 106 դրամը ՀՀ կառավարության, 28 միլիոն 784 հազար դրամը Գավառի համայնքապետարանի մասնաբաժինն է։
52․Սարուխանի արտաքին լուսավորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 35 միլիոն 389 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի մայիսից և ավարտվել նույն տարվա հուլիսին։
Ծրագրի իրականացման արդյունքում արտաքին լուսավորության ցանց է կառուցվել Սարուխանի Կատվալյան, Սասուցի Դավիթ, Նալբանդյան, Հարությունյան, Խնկոյան, Բակունցի, Գայի, Քուչակի, Սարյանի, Զորյանի, Բաբաջանյանի, Խորենացու, Խեքոյանի, Ստեփանյանի փողոցներում, շուրջ 9 հազար մետր երկարությամբ։ Տեղադրվել է ԼԵԴ համակարգով աշխատող 270 լուսատու։
Վերոնշյալ փողոցների բնակիչներն արտաքին լուսավորության ցանցից օգտվում են առաջին անգամ։
53․Սարուխանի մանկական խաղահրապարակի և պուրակի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 21 միլիոն 197 հազար 126 դրամ, որի 45 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի օգոստոսից և ավարտվել նույն տարվա հոկտեմբերին։
Խաղահրապարակը և պուրակը կառուցվել են Սարուխանի թիվ 1 մանկապարտեզի տարածքում։
Ծրագրի իրականացման արդյունքում խաղահրապարակ-պուրակը կահավորվել է մանկական խաղարաններով, զրուցարան-տաղավարներով, անցկացվել է լուսավորության ցանց, տեղադրվել ցայտաղբյուր։
Ծրագրի շահառու են հանդիսանում Սարուխան գյուղի մանկահասակ բոլոր երեխաները։
54․Սարուխանի ավտոտրանսպորտային սպասարկման կանգառի կառուցման պայմանագրային արժեքը կազմում է 5 միլիոն 940 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հուլիս ամսից և ավարտվել նույն տարվա օգոստոսին։
Ծրագրի իրականացման արդյունքում Գավառի պատմամշակութային հուշարձանների պատկերով ու նկարագրով արտացոլված կանգառ է կառուցվել Գեղարքունիք- Գավառ մարզային նշանակության ճանապարհի հատվածում, Սարուխան գյուղի մուտքի մոտ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52