Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

19.03.2024


Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Աստղաձոր բնակավայրում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատվել են 4-րդ, 46-րդ և 48-րդ փողոցները, կառուցվել խմելու և ոռոգման ջրատար ցանցեր։
Սուբվենցիոն 3 ծրագրերի իրականացման նպատակով ներդրվել է 198 միլիոն 818 հազար127 դրամ, որից 122 միլիոն 489 հազար 700 դրամը ՀՀ կառավարության, 69 միլիոն 861 հազար 300 դրամը Մարտունու համայնքապետարանի մասնաբաժինն է։
49․Աստղաձորի փողոցների ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 58 միլիոն 246 հազար 927 դրամ, որի 50 տոկոսը ՀՀ կառավարության, 50 տոկոսը Մարտունու համայնքապետարանի մասնաբաժինն է ։
Ծրագրի իրականացման արդյունքում Աստղաձորի 3 փողոցները հիմնանորոգվել են ասֆալտբետոնե շերտի տեղադրմամբ, 929 մետր երկարությամբ և 3700 քառակուսի մետր մակերեսով։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հոկտեմբերի սկզբին և 2024 թվականի մարտի սկզբի դրությամբ գտնվում են ավարտական փուլում։
Աստղաձորի պատմության մեջ այս փողոցներն ասֆալտապատվում են առաջին անգամ։
50․Աստղաձորի ոռոգման ջրատարի ներքին ցանցի կառուցման պայմանագրային արժեքը կազմում է 114 միլիոն 44 հազար դրամ, որի 70 տոկոսը ՀՀ կառավարության, 30 տոկոսը Մարտունու համայնքապետարանի մասնաբաժինն է։
Ծրագրի իրականացման արդյունքում ոռոգման ջրատարի ներքին ցանց է կառուցվել Աստղաձորի թիվ 43, 46, 47, 48, 75, 76, Սիրունի աղբյուր, Ձորի առու, Արցախյան ազատամարտիկների փողոցներում՝ 3110 գծամետր ընդհանուր երկարությամբ, երկաթյա և երկաթբետոնյա կիսախողովակներով։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հոկտեմբերի սկզբից և 2024 թվականի մարտի կեսերի դրությամբ իրականացվել շուրջ 90 տոկոսով։ Ծրագիրը տեղափոխվել և ավարտի կհասցվի 2024 թվականի ընթացքում։
Ծրագրի իրականացման շնորհիվ Աստղաձորի 9 փողոցների տնտեսություններին ոռոգման ջուրը կմատակարարվի անկորուստ և ժամանակին, իսկ ներհամայնքային ճանապարհները պաշտպանված կլինեն քայքայման վտանգից։
51․Աստղաձորի խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 17 միլիոն 527 հազար 200 դրամ, որի 70 տոկոսը ՀՀ կառավարության, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանի ներդրումն է։
Ծրագրի իրականացման արդյունքում խմելու ջրատարի ներքին ցանց է կառուցվել Աստղաձորի 5 փողոցներում, 1744 մետր երկարությամբ, ինչի արդյունքում խմելու որակյալ ու մշտական ջրով ապահովվել են շուրջ 300 տնտեսություն։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի օգոստոսի 5-ից և ավարտել նույն տարվա վերջին։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52