Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի մոտ կայացած հերթական խորհրդակցության ընթացքում քննարկվեց մի շարք կարևոր հարցեր

19.03.2024

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի մոտ հրավիրված աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները զեկուցեցին նախորդ խորհրդակցության ընթացքում իրենց տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին։
Կարեն Սարգսյանը զեկուցումների շուրջ հանդես եկավ նոր առաջարկություններով ու դիտողություններով, ստորաբաժանումների ղեկավարների հետ քննարկում ծավալեց տարբեր ոլորտներում ի հայտ եկած կարևոր խնդիրների շուրջ։
Համաձայն ներկայացված զեկուցումների՝ հանձնարականների հիմնական մասը համարվեց կատարված, իսկ որոշ հանձնարարականներ մնացին ընթացքի մեջ՝ ելնելով աշխատանքների մշտական բնույթից ու առաջնահերթ նշանակությունից։
Քննարկվող հարցերի շրջանակը վերաբերում էր կրթության, առողջապահության, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, ֆինանսական, քաղաքաշինական, ճանապարհաշինական, սոցիալական, զարգացման ծրագրերի և ներդրումների,գյուղատնտեսության, փաստաթղթաշրջանառության ոլորտներին։
Հանձնարարականներ տրվեցին նաև Գեղարքունքի մարզպետի աշխատակազմի մյուս ստորաբաժանումներին։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52