Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Փոքր Մասրիկ-Նորակերտ մարզային նշանակության ճանապարհը

15.03.2024

2024 թվականի մարտի 15-ից սկսվել են Փոքր Մասրիկ-Նորակերտ մարզային նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։
Մ-14-Նորակերտ մարզային նշանակության ճանապարհի հիմնանորոգումն ամբողջությամբ կիրականացվի պետական բյուջեի միջոցներով։ Ծրագրի պատվիրատուն ՀՀ ՏԿԵ նախարարությունն է, կապալառու կազմակերպությունը՝ «Կապավոր» ՍՊԸ-ն։
Ճանապարհի շինարարության պայմանագրային արժեքը կազմում է 345 միլիոն դրամ։ Ծրագրով նախատեսված է Փոքր Մասրիկ-Նորակերտ ավտոճանապարհի հիմնանորոգում՝ 2100 գծամետր երկարությամբ և շուրջ 13600 քառակուսի մետր մակերեսով։ Նախատեսված է իրականացնել հիմքի, ջրահեռացման համակարգերի, մայթերի կառուցման, երկշերտ ասֆալտբետոնյա ծածկի տեղադրման աշխատանքներ։ Շինարարական աշխատանքներն ավարտին կհասցվեն 2024 թվականի ընթացքում։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52