Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մ-4-Սեմյոնովկա ավտոճանապարհի վթարված կամրջի փոխարեն կառուցվում է միաթռիչք նոր կամուրջ

15.03.2024

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրի սկզբնամասում արդեն սկսվել և ընթանում են Մ-4-Սեմյոնովկա հանրապետական նշանակության ավտոճանապարհն իրար կապող վթարված կամրջի քանդման ու միաթռիչք կամրջի կառուցման աշխատանքները։
Կամրջի կառուցման աշխատանքների պատվիրատուն ՀՀ ՏԿԵ նախարարությունն է, կապալառու կազմակերպությունը՝ «Ծովագյուղի ՃՃՇ» ՍՊԸ-ն։
Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 328,7 միլիոն դրամ, որն ամբողջությամբ հատկացվում է պետական միջոցներից։
Ծրագրով նախատեսված է հին, վթարված կամրջի ամբողջական քանդում ու միաթռիչք նոր կամրջի կառուցում՝ 32 մետր երկարությամբ։ Կիրականացվեն նաև ջրամեկուսացման աշխատանքներ, կտեղադրվեն անվահրիչները եւ մետաղական ճաղաշար, երթևեկելի մասում կկառուցվի երկշերտ ասֆալտբետոնյա ծածկ։
Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտել 2024 թվականի ընթացքում։
Կամուրջը կառուցվում է Ձկնագետ գետի վրա։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52