Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարության կողմից կիրականացվի բուսաբուծության աջակցության ծրագիր

15.03.2024

 Բուսաբուծության աջակցության ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2024թ.-ին ևընդգրկելու է ՀՀ ամբողջ տարածքը։
Ըստ մարզերի խթանվում է գարնանացան հացահատիկային (գարնանացան ցորեն, գարնանացան գարի, եգիպտացորեն, վարսակ, հաճար), հատիկաընդեղեն (ոլոռ, լոբի, ոսպ, սիսեռ) մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) հավաստագրված սերմերով մշակության իրականացումը։
Ծրագրով նախատեսվում է փոխհատուցել մինչև 100 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի վրա՝ հացահատիկային (գարնանացան ցորեն, գարնանացան գարի, եգիպտացորեն, վարսակ, հաճար), հատիկաընդեղեն (ոլոռ, լոբի, ոսպ, սիսեռ) մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) մշակության մեկ հեկտարի հաշվով կատարվող հիմնական աշխատանքների (վարի, ցանքի, բերքահավաքի) և սերմի արժեքի համար նախատեսված ծախսերի 50 %-ը։
 Փոխհատուցումը կտրամադրվի հետևյալ սահմանաչափերով՝
• հացահատիկային մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 70 000 ՀՀ դրամ, իսկ եգիպտացորենի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 85 000 ՀՀ դրամ,
• հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 100 000 ՀՀ դրամ,
• բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) 1 հեկտար մակերեսի մշակության հաշվով՝ 110 000 ՀՀ դրամ։
Ծրագրին մասնակցելու նպատակով մինչև ցանքն անհրաժեշտ է դիմել համայնքի կամ բնակավայրի ղեկավարին։ 

ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52