Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

15.03.2024

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Մարտունի բնակավայրում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում տուֆ քարով սալարկվել է մեկ փողոց, որը տանում է դեպի բնակավայրի վարչական շենք, մշակույթի տուն, դպրոց և մանկապարտեզ։
46․Փողոցի սալարկման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 18 միլիոն դրամ, որի 70 տոկոսը ՀՀ կառավարության, 30 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանի մասնաբաժինն է։
Ծրագրի իրականացման արդյունքում փողոցը տուֆ քարով սալարկվել է 210 գծամետր երկարությամբ եւ շուրջ 1200 քառակուսի մետր մակերեսով։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հուլիսից եւ 2024 թվականի մարտի 15-ի դրությամբ իրականացվել շուրջ 80 տոկոսով։
Ծրագիրը տեղափոխվել է և կշարունակվի 2024 թվականի ընթացքում՝ նախագծի որոշակի փոփոխությամբ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52