Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում քննարկվեց ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կառավարման ապարատի պահպանման 2025 թվականի բյուջետային հայտը և 2025-2027թթ ՄԺԾԾ նախագիծը

15.03.2024

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի բյուջետային գործընթացը սկսելու մասին» ՀՀ Վարչապետի 2024 թվականի հունվարի 24-ի N 71-Ա որոշումից բխող հանձնարարականը, 2024 թվականի մարտի 15-ին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում անցկացվեց հանրային քննարկում՝ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ապարատի պահպանման 2025 թվականի բյուջետային հայտի և 2025-2027թթ միջնաժամկետ ծախսային ծրագրերի /ՄԺԾԾ/ նախագծի վերաբերյալ, ներառյալ 2024 թվականին հաստատված ՀՀ պետական բյուջեի նկատմամբ համամասնությունը, ինչպես նաև հայտերի հիմքում դրված ծախսային հաշվարկ-հիմնավորումները:
Քննարկումն անցկացրեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
Քննարկմանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը, մարզպետի խորհրդական Ալբերտ Աղեկյանը, մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ և աշխատակիցներ։
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Յուրա Մուշեղյանը հանգամանալից ներկայացրեց միջնաժամկետ ծախսային ծրագրում ներառված ոլորտներն ըստ տնտեսագիտական դասակարգման հոդվածների, անդրադարձավ նաև 2024 թվականի հաստատված բյուջեին և 2025 թվականի հայտի տարբերությանը՝ 2024 թվականի հաստատվածի նկատմամբ, հայտի տարբերությանը՝ 2023 թվականի փաստացի կատարողականի նկատմամբ:
Զեկուցողը պատասխանեց նաև ներկաների կողմից բարձրացված հարցերին:
ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի 2025 թվականի բյուջետային հայտը և 2025-2027թթ.-ի միջնաժամկետ ծախսային ծրագրերի փաթեթը հրապարակված է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի պաշտոնական կայքում՝ http://gegharkunik.mtad.am/sss/ հղումով: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52