Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

14.03.2024


Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ծաղկունք բնակավայրում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատմամբ հիմնանորգվել են 2-րդ, 3-րդ և 7-րդ փողոցները։
45․ Ծաղկունքի փողոցների ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 151 միլիոն 089 հազար 418 դրամ, որի 40 տոկոսը ՀՀ կառավարության, 60 տոկոսը՝ Սևանի համայնքապետարանի մասնաբաժինն է։
Ծրագրի իրականացման արդյունքում ասֆալտապատմամբ հիմնանորոգվել են 2-րդ փողոցն ամբողջությամբ՝ 616 մետր երկարությամբ և 2464 քառակուսի մետր մակերեսով, 2-րդ փողոցի առաջին նրբանցքը՝ 100 մետր երկարությամբ և 400 քառակուսի մետր մակերեսով, 3-րդ փողոցը՝ 204 մետր երկարությամբ և 1101 քառակուսի մետր մակերեսով, միակողմանի ջրահեռացման համակարգերով, 7-րդ փողոցը՝ 250 մետր երկարությամբ և 1600 քառակուսի մետր մակերեսով, երկկողմանի ջրահեռացման համակարգերով:
Ընդհանուր առմամբ՝ ասֆալտապատվել են 8070 քառակուսի մետր մակերես ունեցող փողոցներ: Գրունտով հարթեցվել են նաև մայթերը:
Ծրագրի շրջանակներում իրականացվել են նաև դիտահորերի բարձրացման կամ իջեցման աշխատանքներ:
Նշված ճանապարհի հիմնանորոգումը կարևոր նշանակություն ունի նաև տարածաշրջանի զբոսաշրջության զարգացման առումով։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի օգոստոսից և ավարտվել նույն տարվա դեկտեմբերին։
Ծաղկունքի վերոնշյալ փողոցները ասֆալտապատվել են առաջին անգամ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52