Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

13.03.2024

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Լանջաղբյուր բնակավայրում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2023 թվականին կառուցվել է արտաքին լուսավորության ցանց, մանկական խաղահրապարակ և տրանսպորտային սպասարկման կանգառ։
Սուբվենցիոն 3 ծրագրերի իրականացման համար ներդրվել է 28 միլիոն 966 հազար 994 դրամ, որից 14 միլիոն 691 հազար 297 դրամը ՀՀ կառավարության, 14 միլիոն 275 հազար 697 դրամը Գավառի համայնքապետարանի մասնաբաժինն է։
 Լանջաղբյուրի արտաքին լուսավորության ցանցի կառուցման պայմանագրային արժեքը կազմում է 9 միլիոն 61 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի մայիսից և ավարտվել նույն տարվա հոկտեմբերին։ Ծրագրի իրականացման արդյունքում արտաքին լուսավորության ցանց է կառուցվել Լանջաղբյուրի Նալբանդյան, Հաղթանակի, Արտաշես Առաջին, Մամիկոնյան փողոցներում և Իլիկավանք տանող ճանապարհին՝ 2500 մետր երկարությամբ։ Տեղադրվել է ԼԵԴ համակարգով աշխատող 70 լուսատու։ Վերոնշյալ փողոցների բնակիչները արտաքին լուսավորության ցանցից օգտվում են առաջին անգամ։
Լանջաղբյուրի մանկական խաղահրապարակի և պուրակի կառուցման պայմանագրային արժեքը կազմում է 13 միլիոն 965 հազար 994 դրամ, որի 45 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի օգոստոսից և ավարտվել նույն տարվա դեկտեմբերին։ Խաղահրապարակը և պուրակը կառուցվել են Լանջաղբյուրի մանկապարտեզի տարածքում։ Ծրագրի իրականացման արդյունքում խաղահրապարակ-պուրակը կահավորվել է մանկական խաղարաններով, զրուցարան-տաղավարներով, կառուցվել է լուսավորության ցանց, ցայտաղբյուր։ Ծրագրի շահառու են հանդիսանում Լանջաղբյուր գյուղի մանկահասակ բոլոր երեխաները։
Լանջաղբյուրի ավտոտրանսպորտային սպասարկման կանգառի կառուցման պայմանագրային արժեքը կազմում է 5 միլիոն 940 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հուլիս ամսից և ավարտվել նույն տարվա օգոստոսին։ Ծրագրի իրականացման արդյունքում Գավառի պատմամշակութային հուշարձանների պատկերով ու նկարագրով արտացոլված կանգառ է կառուցվել Գեղարքունիք-Գավառ մարզային նշանակության ճանապարհի Լանջաղբյուրի հատվածում։ Ծրագրի շահառու են հանդիսանում Լանջաղբյուր գյուղի բոլոր բնակիչները։


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52