Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

11.03.2024


Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Զոլաքար բնակավայրում ՀՀ կառավարության կողմից 2022-2023 թվականներին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվել է խմելու և ոռոգման ջրատարներ, արտաքին լուսավորության ցանց, ասֆալտապատմամբ հիմնանորոգվել 6-րդ փողոցը։
Սուբվենցիոն 4 ծրագրերի իրականացման նպատակով ներդրվել է 156 միլիոն 727 հազար 360 դրամ, որից 98 միլիոն 610 հազար 552 դրամը ՀՀ կառավարության, 58 միլիոն 116 հազար 808 դրամը Մարտունու համայնքապետարանի մասնաբաժինն է։
 Զոլաքարի ոռոգման ջրատարի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 16 միլիոն 507 հազար դրամ, որի 70 տոկոսը՝ ՀՀ կառավարության, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանի մասնաբաժինն է։ Ծրագրի իրականացման արդյունքում Զոլաքարի թիվ 23 փողոցում ոռոգման ջրատար է կառուցվել ՝ 450 մետր երկարությամբ, երկաթբետոնյա կիսախողովակներով։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի նոյեմբերի սկզբին եւ ավարտվել նույն տարվա դեկտեմբերին։ Այս ծրագրի իրականացման շնորհիվ արդեն 2024 թվականից 30 հեկտար տնամերձերի համար ոռոգման ջուրը կմատակարարվի ժամանակին ու անկորուստ, իսկ քանդման վտանգի տակ գտնվող ճանապարհներն ու ճահճացող հողամասերը կազատվեն նախկին խնդիրներից։
 Զոլաքարի խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 72 միլիոն դրամ, որի 70 տոկոսը ՀՀ կառավարության, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանի մասնաբաժինն է։
Ծրագրի իրականացման արդյունքում Զոլաքարում խմելու ջրատարի ներքին ցանց է կառուցվել 5,5 կիլոմետր երկարությամբ, ինչի արդյունքում խմելու մշտական ու որակյալ ջրով ապահովվել են 200 տնտեսություն։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի օգոստոսից և ավարտվել նույն տարվա դեկտեմբերին։ Սույն ծրագրի երկրորդ փուլը կշարունակվի և կավարտվի 2024 թվականին։
 Զոլաքարի 6-րդ փողոցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 43 միլիոն դրամ, որի 50 տոկոսը է ՀՀ կառավարության, 50 տոկոսը Մարտունու համայնքապետարանի մասնաբաժինն է։
Ծրագրի իրականացման արդյունքում Զոլաքարի 6-րդ փողոցն ասֆալտապատվել է 535 գծամետր երկարությամբ և 2400 քառակուսի մետր մակերեսով, կառուցվել է ջրահեռացման համակարգ՝ 220 մետր երկարությամբ, երկաթբետոնյա կիսախողովակներով։ Կատարվել է ասֆալտապատված ճանապարհի կահավորում և գծանշում։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հուլիսից և ավարտվել նույն տարվա սեպտեմբերին։ Ծրագրի իրականացման շնորհիվ հիմնանորոգվել է գյուղի գերեզմանոց տանող ճանապարհը։
 Զոլաքարի արտաքին լուսավորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 25 միլիոն դրամ, որի 60 տոկոսը ՀՀ կառավարության, 40 տոկոսը Մարտունու համայնքապետարանի մասնաբաժինն է։ Ծրագրի իրականացման արդյունքում արտաքին լուսավորության ցանց է կառուցվել Զոլաքարի 1-ին, 11 և 17-րդ փողոցներում, 4 կիլոմետր երկարությամբ։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի օգոստոսից և ավարտվել նույն տարվա նոյեմբերին։ Տեղադրվել է ԼԵԴ համակարգով աշխատող 111 լուսատու։ Վերոնշյալ փողոցների բնակիչները արտաքին լուսավորության ցանցից օգտվում են առաջին անգամ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52