Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը

11.03.2024


Մարտի 11-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի մոտ կայացած հերթական աշխատանքային խորհրդակցությանը մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները զեկուցեցին նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման ընթացքը և ստացան նոր հանձնարարականներ։
Ֆինանսական ոլորտում զեկուցվեց ապառքների մարման հետ կապված գործընթացների, ֆոնդային բյուջե ուղղված գումարների չափի, նախորդ տարվա համեմատ վարչական բյուջեի պահուստային ֆոնդի ձևավորման, դոտացիաների ավելացման արդյունքում պահանջվող անելիքների, համայնքներում 2023 թվականի տարեվերջին ձևակերպված, սակայն չկատարված պարտավորությունների հետ կապված հարցերի մասին։
Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտում զեկուցվեց Սևան «Ազգային պարկ» ՊՈԱԿ-ից գանձվող գումարների և այլ չպլանավորված մուտքերի հանրագումարը համայնքների 2024 թվականի բյուջեի պլանային ցուցանիշների մեջ ներառելու, ավտոմայրուղիների հարակից հատվածներում առկա աղբավայրերը փակելու և դրանց շրջակա միջավայրերը սանիտարական վիճակի բերելու, 2023 թվականի ընթացքում ապառքների գանձման նպատակով ուղարկված ծանուցումների և ԴԱՀԿ ներկայացված գործերի հետ կապված հարցերի մասին:
Քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման ոլորտում զեկուցվեց ավտոճանապարհների ձմեռային սպասարկման ընթացիկ վիճակի, 2024 թվականի սուբվենցիոն հայտերի ներկայացման վերջնաժամկետների, այլ գերատեսչությունների կողմից մարզի տարածքում առաջիկայում իրականացվող բոլոր ծրագրերի և համայնքներում 2024 թվականին ձեռք բերված նոր նախագծերի, համայնքների կողմից տրված շինթույլտվությունների ժամկետների պահպանման, միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների եզրերին տեղադրված և ապօրինի գովազդային վահանակների ապամոնտաժման ընթացքի հետ կապված հարցերի մասին։
Կրթության, մշակույթի և սպորտի ոլորտում զեկուցվեց ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Կրթահամալիր» ծրագրով Գեղարքունիքի մարզում նախատեսված աշխատանքների, նոր կառուցվող դպրոցների շինաշխատանքների ավարտից հետո գույքի ձեռքբերման գործընթացի, Լեռնահովիտի միջնակարգ դպրոցի տանիքին ձյան շերտի հաստության պատճառով հասցված վնասը շտկելու, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մանկավարժների, դաստիարակների աշխատանքի տեղավորման, դպրոցահասակ և նախադպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ներգրավելու ընթացքի հետ կապված հարցերի մասին։
Առողջապահության և սոցիալական հարցերի ոլորտում ներկայացվեց Կարմրուկ սուր վարակիչ հիվանդության տարածման դեմ ձեռնարկված միջոցառումների, 0-ից մինչև 18 տարեկան երեխաների պատվաստման գործընթացի, առողջապահության նախարարության կողմից տրամադրվող բժշկական սարքավորումների բաշխման, առողջապահական հիմնարկների ֆինանսատնտեսական հաշվետվությունների քննարկման, «Մարտունու ԲԿ» ՓԲԸ նախկին մասնաշենքի համապատասխան հատվածները պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշիռ հանձնելու, ԲՄԿ-ների օգտագործվող տարածքների համար կնքված պայմանագրերի քանակի հետ կապված հարցերի մասին։
Մարզպետ Կարեն Սարգսյանը հանձարարարեց՝ առանձնակի ուշադրություն դարձնել տեղական բյուջեներում 2025 թվականի սուբվենցիոն ու կապիտալ ծրագրերի իրականացման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար նախատեսվող գումարների իրատեսական լինելուն։
«Այդ գումարները պետք է նախատեսվեն ոչ թե սոսկ ձևի համար, այլ արտացոլեն այն հնարավորությունները, որոնք այս պահին ունեն տեղական բյուջեները՝ կապիտալ շինարարություն իրականացնելու համար։
Տարեցտարի պետությունն ավելացնում է մեր հնարավորությունները, ուստի մենք էլ պետք է դրան համարժեք բարձրացնենք կառավարման մեր կարողությունները՝ ստեղծված միջոցները ժամանակին ուղղելով կենսական կարևոր ծրագրերի իրականացմանը»,-նշեց Կարեն Սարգսյանը։
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև ընթացիկ և առաջնահերթ նշանակության այլ հարցեր։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52