Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը

04.03.2024

Մարտի 4-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի հետ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը՝ լսելով նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման ընթացքը և քննարկելով առաջնահերթ լուծում պահանջող նոր հարցեր։
Մինչ օրակարգային հարցերին անցնելը՝ Կարեն Սարգսյանը տեղեկացրեց, որ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2024 թվականի մարտի 4-ի որոշմամբ  Գեղարքունիքի մարզպետի խորհրդական Ջանիկ Բազեյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնում։ Մարզպետը շնորհավորեց Ջանիկ Բազեյանին՝ ցանկանալով նրան հաջողություններ նոր աշխատանքում։
Ապա հանձնարարականների կատարման մասին զեկուցումներով հանդես եկան Գեղարքունիքի մարզպետի ստորաբաժանումների ղեկավարները։
Ֆինանսական ոլորտում տեղեկատվություն ներկայացվեց 2024 թվականի փետրվարի վերջի դրությամբ համայնքային բյուջեների եկամուտների հավաքագրման ցուցանիշների, ապառքների մարման հետ կապված գործընթացների, ֆոնդային բյուջե ուղղված գումարների չափի, համայնքների կողմից սեփական միջոցներով իրականացված կապիտալ ծախսերի և համայնքներում շինարարների կողմից ժամկետների չպահպանման արդյունքում տույժ-տուգանքների կիրառման իրավական և մասնագիտական հսկողություն իրականացնելու մասին։
Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտում տեղեկատվություն ներկայացվեց աղբահանության աշխատանքների կատարման ընթացքի, համայնքների ավագանիների և ղեկավարների կողմից ընդունված որոշումների իրավաչափության, ավտոմայրուղիների հարակից հատվածներում առկա աղբավայրերը փակելու և դրանց շրջակա միջավայրերը սանիտարական վիճակի բերելու, համայնքներում իրականացվող իրավական և մասնագիտական հսկողության հետ կապված հարցերի մասին։
Քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման ոլորտում տեղեկատվություն ներկայացվեց ավտոճանապարհների ձմեռային սպասարկման ընթացիկ վիճակի, քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտներում քաղաքաշինության կոմիտեի և մարզպետի աշխատակազմի կողմից տրված ճարտարապետահատակագծային նախագծերին պայմանով տրված թույլտվությունների, միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների եզրերին տեղադրված ապօրինի գովազդային վահանակների ապամոնտաժման, այլ գերատեսչությունների կողմից մարզի տարածքում առաջիկայում իրականացվող բոլոր ծրագրերի և համայնքներում 2024թ․ձեռք բերված նոր նախագծերի, շարունակվող ծրագրերի և պահանջվող ֆինանսական միջոցների, համայնքներում շինարարների կողմից ժամկետների ուշացումով կատարված աշխատանքների դեպքում պատվիրատուի կողմից կիրառված տույժերի և տուգանքների հաշվարկման վերաբերյալ։
Կրթության, մշակույթի և սպորտի ոլորտում տեղեկատվություն ներկայացվեց «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի» հետ մշտական համագործակցության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից բռնի տեղահանված և Գեղարքունիքի մարզի բնակավայրերում ապաստանած մանկավարժների, դաստիարակների զբաղվածության, դպրոցահասակ և նախադպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ներգրավելու, նոր կառուցվող կրթահամալիրների գույքագրման, դրանց շինարարական աշխատանքների ավարտից հետո գույքի տրամադրման գործընթացի հետ կապված հարցերի մասին։
Առողջապահության և սոցիալական հարցերի ոլորտում ներկայացվեց Կարմրուկ սուր վարակիչ հիվանդության տարածման դեմ ձեռնարկված միջոցառումների, 0-ից մինչև 18 տարեկան երեխաների պատվաստման գործընթացի, ԼՂՀ-ից բռնի տեղահանված քաղաքացիների բնակության վայրի փոփոխությունները համապատասխան բնակավայրերը սպասարկող մարզային ենթակայության բժշկական հաստատություններին տրամադրելու, առողջության առաջնային պահպանման ոլորտում նախատեսվող խոշորացման ծրագրի ընթացքի, վերջին երեք տարիների ընթացքում մարզի բուժհասատտություններում բարձրացված աշխատավարձերի դրույքաչափերի մասին։
Քննարկվեցին նաև ընթացիկ և առաջնահերթ նշանակության այլ հարցեր։
Խորհրդակցության ավարտին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին տրվեցին նոր հանձնարարականներ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52