Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելին

01.03.2024

Մարտի 1-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Եվրոպական Միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից ֆինանսավորվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելին։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Գավառի մաքրման կայանի արդիականացման ծրագրի իրականացման ժամկետների հստակեցման և Ծովինարում «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» ծրագրի շրջանակներում 2022 թվականին հիմնված ագրոանտառի կառավարման պլանի իրականացման հետ կապված հարցեր։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ Ծովինարում հիմնված ագրոանտառի անխափան ու արդյունավետ ոռոգման կազմակերպերպման նպատակով 2000 խորանարդ մետր ծավալով ջրավազան կառուցելու և կաթիլային ոռոգման համակարգ հիմնելու շուրջ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52