Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում ներկայացվեց ՄԱԶԾ «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի իրականացման նշանակությունը

01.03.2024

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում հրավիրված հանդիպման ժամանակ ներկայացվեց ՄԱԶԾ «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի իրականացման նշանակությունը, ընթացքը, արդյունավետությունը և այլ մանրամասներ։
Հանդիպումը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը։ Հանդիպմանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ, Գավառի, Սևանի, Վարդենիսի, Ճամբարակի և Մարտունու համայնքապետարանների զարգացման ծրագրերի և ներդրումների բաժինների ներկայացուցիչներ, ՄԱԶԾ «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի պատասխանատուներ և աշխատակիցներ։
Ծրագրի պատասխանատու Վահրամ Ջալալյանը, հանդես գալով անհրաժեշտ պարզաբանումներով ու մեկնաբանություններով, նշեց, որ «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագիրն իրականացնում է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ և Կլիմայի կանաչ հիմնադրամի ֆինանսավորմամբ:
«Մեր առաջնային նպատակը շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված գործողություններին աջակցելն է` նպաստելով այդ շենքերի բնակիչների և սեփականատերերի՝ էներգիայի ու դրամական միջոցների էական տնտեսմանը, այդ թվում՝ նվազեցնելով ջերմոցային գազերի արտանետումները: Ծրագիրը սերտորեն համագործակցում է ՀՀ Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության հետ՝ համաֆինանսավորելով պետական սուբվենցիոն ծրագրի շրջանակում համայնքների ներկայացրած հայտերը, ինչպես նաև տեխնիկական օժանդակություն տրամադրելով սուբվենցիոն հայտերի լրացման պահից մինչև նախագծերի մշակման և շինարարության իրականացման փուլերում։ ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» 2006 թվականի նոյեմբերի 16-ի որոշումը առաջնահերթություն է սահմանում մարզերում սուբվենցիաների բաշխման ժամանակ շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղվող ծախսերի համար: Էներգաարդյունավետ արդիականացումն օգնում է համայնքներին ու համայնքի բնակիչներին՝ խնայել էներգիայի վրա ծախսվող ֆինանսական ռեսուրսների 20-50 տոկոսը: 2023 թվականի դեկտեմբերի դրությամբ՝ ավելի քան 150 բնակելի և 50 հասարակական շենք ողջ Հայաստանում համաֆինանսավորվել է ծրագրի միջոցով: Ծրագիրն աջակցում է նաև համայնքներում էներգետիկ կառավարման համակարգերի ներդրմանն ու էներգետիկ կառավարիչների ինստիտուտի կայացմանը՝ ներկայացնելով ՄԱԶԾ կողմից մշակված մեթոդական ուղեցույցի, ենթաօրենսդրական կարգավորումների, նպատակների ու ակնկալվող արդյունքների, գործունեության սխեմաների ու կիրառվող գործիքների վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն»,-ներկայացրեց Վահրամ Ջալալյանը՝ պատասխանելով նաև ներկաներին հետաքրքրող հարցերին։
Ամփոփելով հանդիպումը և կարևորելով ծրագրի նշանակությունը՝ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը հավաստիացրեց ծրագրի պատասխանատուին ու ներկայացուցիչներին, որ Գաղարքունիքի մարզպետի աշխատակազմը և մարզի համայնքները ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կապահովեն բավարար համագործակցություն ՄԱԶԾ «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի հետ՝ ընդլայնելով նրա իրականացման ծավալներն ու շրջանակները Գեղարքունիքի մարզում։

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52