Նորություններ
ՀՀ կառավարության որոշմամբ 870 միլիոն 186 հազար դրամ է հատկացվել Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներում և բնակավայրերում սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
29.02.2024
ՀՀ Կառավարության 2024 թվականի փետրվարի 29-ի հերթական նիստում որոշում է կայացվել ՀՀ պետական բյուջեից Գեղարքունիքի մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ենթակառուցվածքների զարգացման և շինարարական այլ ծրագրերի իրականացման համար հատկացնել 870 միլիոն 186 հազար դրամ։
62 միլիոն 832 հազար դրամ հատկացվել է Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրի ներհամայնքային 3, 4, 5, 6 փողոցների ճանապարհային պատվածքի սալարկման աշխատանքների իրականացման համար։
43 միլիոն 855.8 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Վերին Գետաշեն բնակավայրի ներհամայնքային փողոցների սալարկման աշխատանքների համար։
29 միլիոն 964 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի, Վարդենիկ, Վաղաշեն, Գեղհովիտ և Լիճք բնակավայրերի տարբեր փողոցներում նոր լուսավորության համակարգերի կառուցման համար /Մարտունի/։
188 միլիոն 903 հազար դրամ՝ Սևան համայնքի Զովաբեր, Գագարին, Գեղամավան, Չկալովկա, Նորաշեն, Ծովագյուղ, Ծաղկունք և Դդմաշեն բնակավայրերի փողոցների հիմնանորոգման, 2023 թվական 1-ին փուլ՝ Ծովագյուղ, Ծաղկունք և Դդմաշեն բնակավայրերի փողոցների հիմնանորոգման, 2024 թվական 2-րդ փուլ՝ Զովաբեր, Գագարին, Գեղամավան, Չկալովկա և Նորաշեն բնակավայրերի փողոցների հիմնանորոգման համար /Ծովագյուղ/։
40 միլիոն 896.1 հազար դրամ՝ Վարդենիս համայնքի Ախպրաձոր, Արեգունի, Արփունք, Գեղամասար, Դարանակ, Խաչաղբյուր, Ծովակ, Կախակն, Կութ, Մաքենիս, Շատջրեք, Ջաղացաձոր, Սոթք, Վանևան և Փամբակ բնակավայրերում փողոցային լուսավորության ցանցի անցկացման համար /Արեգունի, Խաչաղբյուր, Ծովակ, Փամբակ, Գեղամասար, /Սոթք/։
227 միլիոն 905.9 հազար դրամ՝ Վարդենիս համայնքի Ախպրաձոր, Ակունք, Արփունք, Լուսակունք, Խաչաղբյուր, Մաքենիս, Շատջրեք, Տրետուք, Մեծ Մասրիկ, Նորաբակ բնակավայրերում ոռոգման ջրի ջրագծերի կառուցման կամ վերակառուցման համար /Ախպրաձոր, Ակունք, Արփունք, Լուսակունք, /Տրետուք/։
92 միլիոն 841.1 հազար դրամ՝ Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի Գայի փողոցի ասֆալտապատման, միակողմանի մայթի կառուցման, Վ. Համբարձումյան փողոցի ասֆալտապատման, 6 բազմաբնակարան շենքի բակերի ասֆալտապատման, Արփունք բնակավայր տանող ճանապարհի ասֆալտապատման, Ակունք բնակավայրի 13-րդ փողոցի ասֆալտապատման, Տորֆավան բնակավայրի կենտրոնական փողոցի ասֆալտապատման, Ծովակ բնակավայրի 1 փողոցի, 11 փակուղի հասցեի ճանապարհի ասֆալտապատման, Կարճաղբյուր բնակավայրի 11-րդ և 13-րդ փողոցների ասֆալտապատման համար /Ակունք/։
182 միլիոն 988.1 հազար դրամ՝ Գավառ համայնքի Հայրավանք և Բերդկունք բնակավայրերի համար նոր մանկապարտեզի կառուցման համար։