Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

26.02.2024

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Վահան բնակավայրում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2023 թվականին կառուցվել է խմելու ջրատարի արտաքին ցանց։
 Վահանի խմելու ջրատարի արտաքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 41 միլիոն 192 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։
Ծրագրի իրականացման արդյունքում վերանորոգվել և կառուցվել է 7 աղբյուրակապ, 2300 մետր երկարության խմելու ջրատարի արտաքին ցանց, ինչի շնորհիվ սահմանամերձ Վահանին մատակակարվող խմելու ջրի քանակն ավելացել է՝ բարելավելով ողջ բնակչության, դպրոցի, մանկապարտեզի, պետական այլ հասատությունների ջրամատակարարումը։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հունիսից և ավարտվել նույն տարվա նոյեմբերին։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-04 17:53:59