Նորություններ
Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներից օլիմպիադայի մարզային փուլի մասնակից 72 աշակերտ երաշխավորվել է մասնակցելու հանրապետական փուլին
16.02.2024
Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներում ավարտվել է 2023-2024 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը, որին մասնակցել են 424 աշակերտ:
Բնագիտական 7 առարկաների օլիմպիադաներին մասնակցել են 229, իսկ հումանիտար 9 առարկաների օլիմպիադաներին` 195 աշակերտ:
Օլիմպիադաների մարզային փուլին մասնակցություն են ունեցել Գեղարքունիքի մարզի բոլոր 5 տարածքների դպրոցների աշակերտները:
Գավառի տարածքի դպրոցներից մասնակցել են 160 աշակերտ, որոնցից հաղթող են ճանաչվել և հանրապետական փուլին երաշխավորվել մասնակցելու 14 աշակերտ։
Սևանի տարածքի դպրոցներից մասնակցել են 61 աշակերտ, որոնցից հաղթող են ճանաչվել և հանրապետական փուլին երաշխավորվել մասնակցելու 12 աշակերտ:
Մարտունու տարածքի դպրոցներից մասնակցել են 91 աշակերտ, որոնցից հաղթող են ճանաչվել և հանրապետական փուլին երաշխավորվել մասնակցելու 19 աշակերտ:
Ճամբարակի տարածքի դպրոցներից մասնակցել են 48 աշակերտ, որոնցից հաղթող են ճանաչվել և հանրապետական փուլին երաշխավորվել մասնակցելու 19 աշակերտ:
Վարդենիսի տարածքի դպրոցներից մասնակցել են 64 աշակերտ, որոնցից հաղթող են ճանաչվել և հանրապետական փուլին երաշխավորվել մասնակցելու 6 աշակերտ։
Ընդհանուր հաշվով Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներից օլիմպիադաների մարզային փուլում հաղթող են ճանաչվել և հանրապետական փուլին երաշխավորվել մասնակցելու 72 աշակերտ, որոնցից 14-ը՝ բնագիտական առարկաներից, իսկ 58-ը՝ հումանիտար առականերից։
Թթուջրի միջնակարգ դպրոցից Նունե Բորյանը, Ծովինարի միջնակարգ դպրոցից Ալեք Թառոյան, Էմմա Մանուկյանը, Սևանի ավագ դպրոցից Մարիամ Մելիքյանը, Նորատուսի թիվ 1 միջնակարգ դպրոցից Մոնիկա Սամվելյանը, Գավառի թիվ 7 միջնակարգ դպրոցից Անուշ Սիմոնյանը հաղթող են ճանաչվել մի քանի առարկաներից։