Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարությունը 68 միլիոն 734, 6 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում պետական աջակցությամբ իրականացվող մի շարք ծրագրերի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և շինարարական

15.02.2024

ՀՀ կառավարության 2024 թվականի փետրվարի 15-ի հերթական նիստում որոշում է կայացվել՝ Գեղարքունիքի մարզում պետական աջակցությամբ իրականացվող մի շարք ծրագրերի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և շինարարական աշխատանքների իրականացման համար ՀՀ պետական բյուջեից 68 միլիոն 734,6 հազար դրամ հատկացնելու մասին։ 
160 հազար դրամ հատկացվել է Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ79+060-կմ80+590 հատվածի վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման համար։
3 միլիոն 738 հազար դրամ հատկացվել է Հ-29, Սևան-Ծաղկունք–Զովաբեր հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 0+000-կմ 18+200 հատվածի հիմնորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման համար (բացառությամբ կմ 11+000-կմ 12+000 հատվածի)։
392 հազար դրամ հատկացվել է Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ21+500-ում գտնվող փլուզված հողային պաստառի շեպի վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման համար։
15 միլիոն 829 հազար դրամ հատկացվել է Ուրցաձորից դեպի Մարտունի տանող ավտոճանապարհի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման համար։
48 միլիոն 615,6 հազար դրամ հատկացվել է /Մ-4/-Սևանի թերակղզի հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ1+400 կմ1+500 հատվածում փլուզված հողային պաստառի շեպի վերականգնման շինարարական աշխատանքների իրականացման համար։

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52