Նորություններ
Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհները հիմնականում բաց են և անցանելի
09.02.2024
Փետրվարի 9-ին ժամը 17։30-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհները բաց են և անցանելի։
Առանձին հատվածներում ճանապարհ սպասարկող կազմակերպություններն իրականացնում են ճանապարհների լայնացման և մշակման աշխատանքներ։
Փետրվարի 9-ին ժամը 11։35-ի դրությամբ, բքի պատճառով Վարդենյաց լեռնանցը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։Սպասարկող կազմակերպությունն իրականացնում է ճանապարհի լայնացման, մաքրման և մշակման աշխատանքներ։