Նորություններ
Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին իրականացվում են ձնամաքրման, լայնացման և մշակման աշխատանքներ
08.02.2024
Փետրվարի 8-ին ժամը 13։00-ի դրությամբ մարզի ավտոճանապարհները բաց են, բացառությամբ Վերին Գետաշեն-Մադինա ճանապարհահատվածի, որը դժվարանցանելի է։ Ճանապարհ սպասարկող կազմակերպությունները մարզի ողջ տարածքում իրականացնում են ճանապարհների լայնացման, մաքրման և մշակման աշխատանքներ։
Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Սպասարկող կազմակերպության ուժերով իրականացվում են ճանապարհի մաքրման, առանձին հատվածներում նաև լայնացման և մշակման աշխատանքներ։