Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

06.02.2024


Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Թթուջուր բնակավայրում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմանորոգվել է համայնքապետարանի վարչական շենքը։
 Թթուջրի վարչական շենքի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 43 միլիոն դրամ, որից 60 տոկոսը կամ 25 միլիոն 800 հազար դրամը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 17 միլիոն 200 հազար դրամը՝ Ճամբարակի համայնքապետարանը։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հունիսին և 2024 թվականի փետրվարի սկզբի դրությամբ գտնվում են ավարտական փուլում։
Ծրագրի իրականացման արդյունքում հիմնանորոգվել են Թթուջրի վարչական շենքի տանիքը, հատակը, աստիճանները, տեղադրվել նոր դռներ և պատուհաններ, կատարվել է ներքին հարդարում։
Ծրագրի իրականացման արդյունքում բարելավվել է Թթուջրի վարչական շենքում գործող կազմակերպությունների՝ գրադարանի, բուժկետի, փոստի, անասնաբուժական ծառայության աշխատանքային պայմանները։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52