Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

05.02.2024

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գագարին բնակավայրում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2023 թվականին հիմնանորոգվել են Կոմիտաս և Բաղրամյան փողոցները։
Գագարինի փողոցների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 108 միլիոն 39 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Սևանի համայնքապետարանը։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հուլիսին և ավարտվել նույն տարվա նոյեմբեր ամսին։
Ծրագրի իրականացման արդյունքում Գագարին գյուղի Կոմիտաս և Բաղրամյան փողոցների երթևեկելի մասն ասֆալտապատվել է 7305 քառակուսի մետր մակերեսով, կատարվել է եզրաքարերի ապամոնտաժում ու վերատեղադրում: Գագարին և Կոմիտաս փողոցները Գագարինի առավել խիտ բնակեցված հատվածներն են, որտեղ է գտնվում նաև բնակավայրի մանկապարտեզը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52